Bunfight on women's day

The English version to be available soon.

«Վալլեքս» խմբի «Էյ-Սի-Փի» ընկերության հրավերով տոնական միջոցառման էին հավաքվել Ալավերդի քաղաքի և Թումանյանի տարածաշրջանի համայնքներում բնակվող կանայք, որոնք 1997 թվականին շրջանների լուծարումից հետո առաջին անգամ էին նախկին շրջկենտրոն հրավիրվել նման նպատակով:

Մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ շնորհավորական խոսք ասաց ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը, ապա ելույթ ունեցան գեղարվեստական խմբեր: Հայտնի Կարաբալան ու միմ արտիստներն էլ ծաղիկներ ու նվերներ հանձնեցին ներկաներին:

Լուսաբանում «Անկյուն+3» ՀԸ