Կայքի հին տարբերակը
Պատմական ակնարկ

Ընկերությունը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և գործում է 1997 թ.-ից: Ներկայիս անվանումը` «Արմենիան Քափըր Փրոգրամ», ընկերությունը ստացել է 2002թ. հունվարի 1-ին: Մինչ այդ ընկերությունը հայտնի էր որպես «Մանես և Վալլեքս» ՓԲԸ:

Ընկերության` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղակայված պղնձաձուլական գործարանն ու պղնձի հանքն ունեն շուրջ 245 տարվա պատմություն: 18-19-րդ դդ. Ալավերդու պղնձաձուլարանում արտադրվել է տարեկան 60-200 տոննա պղինձ:

20-րդ դարի սկզբին պղնձի արտադրության ծավալը եղել է տարեկան շուրջ 2,000 տոննա: Արտադրության ծավալներն իրենց գագաթնակետին են հասել 1980-90-ականներին, երբ տարեկան արտադրվել է մինչև 55,000 տոննա մաքուր պղինձ:

Պղնձաձուլական գործարանի 240-ամյակի առթիվ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ հրատարակվեց «Պղնձե քաղաքի պատմությունը» պատմավավերագրական գիրքը:

Ներբեռնել