Կայքի հին տարբերակը
Տնտեսական գործունեությունը

Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրել երկու տեսակի անզուտ պղինձ` Ա դասի պղինձ` ոսկու և արծաթի համեմատաբար բարձր պարունակությամբ, ու Բ դասի` ոսկու և արծաթի ավելի քիչ պարունակությամբ:

Ընկերության պղնձաձուլական գործարանը միակն է տարածաշրջանում: Անզուտ պղնձի արտադրության և իրացման բնագավառում ընկերության արտադրական կարողությունները թույլ են տալիս վերամշակել տարեկան մոտ 50,000 տոննա խտանյութ և արտադրել մինչև 10,000 տոննա անզուտ պղինձ (անզուտ պղնձի արտադրության ծավալը կախված է վերամշակվող խտանյութի մեջ պղնձի պարունակությունից, ինչը ներկայումս, կախված մատակարարներից, տատանվում է 14%-ից մինչև 28%-ի սահմաններում):