Կայքի հին տարբերակը
Կադրային և տեխնիկական ռեսուրսներ

Ընկերությունն ունի շուրջ 650 աշխատակից: Արտադրության մեջ ներգրավված կադրային կազմի արհեստավարժ կորիզն ընկերությունը հիմնականում ժառանգել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատից, որը Խորհրդային Հայաստանի ամենահզոր արտադրական կառույցներից մեկն էր: Աշխատանքային կոլեկտիվը բաղկացած է ինչպես լեռնահանքային արդյունաբերության և մետալուրգիայի բնագավառի, այնպես էլ արտադրության սպասարկման համար անհրաժեշտ օժանդակ աշխատանքների և հարակից ոլորտների բարձրակարգ մասնագետներից:

Ընկերության պղնձաձուլական գործարանը միակն է տարածաշրջանում: Անզուտ պղնձի արտադրության և իրացման բնագավառում ընկերության արտադրական կարողությունները թույլ են տալիս վերամշակել տարեկան մոտ 50,000 տոննա խտանյութ և արտադրել մինչև 10,000 տոննա անզուտ պղինձ (անզուտ պղնձի արտադրության ծավալը կախված է վերամշակվող խտանյութի մեջ պղնձի պարունակությունից, ինչը, կախված մատակարարներից, տատանվում է 14%-ից մինչև 28%-ի սահմաններում):

Ընկերության արտադրական հզորությունները բավարար են Հայաստանում և հարևան երկրներում արդյունահանվող պղնձի ողջ քանակությունը վերամշակելու և արտահանելու համար: Թողարկվող արտադրանքը՝ անզուտ պղինձը, վաճառվում է համաշխարհային մասշտաբով բարձր համբավ ունեցող գերմանական "Aurubis" ընկերությանը: