Կայքի հին տարբերակը
Նորություններ
Աշխատանքային վաստակի համար (22.09.2014)
22.09.2014
Գագիկ Մարտունի Հարությունյանը երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
Եռակի տոն Ալավերդի քաղաքում (21.07.2013)
30.09.2013
2013թ. հուլիսի 21-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները Լոռու մարզպետարանի և Ալավերդուքաղաքապետարանի հետ համատեղ անցկացրեցին տոնական միջոցառումներ՝ նվիրված Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդուպղնձաձուլական գործարանի 243-րդ տարեդարձին:
Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ (02.07.2013)
Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2013 թ.հունիսի 27-29-ը տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական՝ չորրորդ այցը Արցախի Հանրապետություն:
«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են (03.06.2013)
«Վալլեքս» խմբի ընկերությունների հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ ադրբեջանական IP հասցեներից կատարված հակերային հարձակումների հետևանքով 2013 թ. մայիսի 22-ից 31-ը խաթարվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքերի (vallex.com, acp.am, bm.am, teghout.am, mmi.am, vm.am) բնականոն գործառնությունը: Դրա առավել հավանական պատճառը կարող է լինել «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից Արցախում և Հայաստանում իրականացվող լայնածավալ տնտեսական զարգացման ծրագրերին խոչընդոտելու ցանկությունը:
Նորություններ Ալավերդու Օրհուս կենտրոնում քննարկվեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի բնապահպանական անվտանգության խնդիրները (02.05.2013)
Ալավերդու Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ Ալավերդու քաղաքապետարանի խորհրդակցությունների սրահում 2013 թ. ապրիլի 30-ին տեղի ունեցավ քննարկում «Համայնքային անվտանգություն» խորագրով: Մասնակցում էին Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, ավագանու անդամներ, Ալավերդու Օրհուս կենտրոնի ղեկավար Անուշ Էվոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրճյանը, տարածաշրջանի այլ համայնքների ղեկավարներ,մարզպետարանի և քաղաքապետարանի այլ կառուցվածքային միավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձիք: