Կայքի հին տարբերակը
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (02.04.2013)
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը և տվյալ հարցի նկատմամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝ սույնով հայտնում ենք հետևյալը.
Հայտարարություն ոչ հավաստի տեղեկատվության հրապարակման վերաբերյալ (06.03.2013)
Հայտնում ենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էկոլոգիկա» հաղորդման 2013 թ. մարտի 1-ի թողարկման (այսուհետ՝ Հաղորդում) շրջանակներում՝ վարող Տաթև Դանիելյանի խոսքում տեղ է գտել հետևյալ դա­տո­ղու­թյունը. «Արմենիան ՔափըրՓրոգրամ» (Էյ-Սի-Փի) ընկե­րու­թյան 80 տո­կոսի բաժ­նետերը գրանցված էԼիխտենշտեյնի օֆշորային գոտում, անունը գաղտնի է», ինչը չի համապատասխանում իրականությանը:
Ամփոփվեցին 2012 թվականի հիմնական արդյունքները (28.12.2012)
2012 թ. դեկտեմբերի 26-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային մարզաառողջարանային համալիրում «Վալլեքս» խմբի Հայաստանի Հանրապետությունում, Արցախի հանրապետությունում և Ռուսաստանի դաշնությունում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսույթ, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահը, վարչապետը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ալավերդի քաղաքը ճանաչվել է տարվա լավագուն մշակութային համայնք (12.11.2012)
«Լավագույն համայնք 2012» մրցանակաբաշխության շրջանակներում Ալավերդի քաղաքը ճանաչվել է տարվա լավագուն մշակութային համայնք:
«Լոռի – Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով այց Արցախ (30.07.2012)
Ս.թ. հուլիսի 28-29-ին Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախի Հանրապետություն:
Եռակի տոն Ալավերդի քաղաքում (17.07.2012)
2012թ. հուլիսի 15-ին՝ Վարդավառի օրը, «Վալլեքս» խմբի ընկերություններն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրեցին տոնական միջոցառումներ' նվիրված հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդու պղնձաձուլական գործարանի 242-րդ տարեդարձին:
Հանդիպում շրջանավարտների հետ (05.06.2012)
ՀՀ Լոռու մարզպետարանի, Ալավերդու քաղաքապետարանի և «Վալլեքս» խմբի համատեղ նախաձեռնությամբ 2012 թ. հունիսի 5-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարության հանդիպումը Լոռու մարզի հանրակրթական հաստատությունների ավարտական դասարանների շուրջ 400 աշակերտների և շրջանավարտների հետ:
Քոբուլեթիի պատվիրակության այցը Ալավերդի և Թեղուտ (02.06.2012)
Քոբուլեթի-Ալավերդի քույր քաղաքների բարեկամության պայմանագրի կնքման 5-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Ալավերդի ժամանած Քոբուլեթիի վարչական շրջանի պատվիրակությունը՝Գելա Ցխոմելիձեի գլխավորությամբ, ս.թ. հունիսի 2-ին այցելեց նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարան:
«Թումանյանական հետքերով» շրջայց և ծառատունկ Լոռու մարզում (02.05.2012)
2012 թ. ապրիլի 29-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսա­նո­ղա­­­կանհերթական (7-րդ) շրջայց-ծառատունկը ՀՀ Լոռու մարզում խմբի ընկերություններիգործունեության վայրեր: