Կայքի հին տարբերակը
Նորություններ
«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են (07.03.2012)
2012 թ. մարտի 6-7-ը խաթարվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքերի (vallex.com, acp.am, bm.am, teghout.am, mmi.am, vm.am) բնականոն գործառնությունը, ինչի առավել հավանական պատճառը ադրբեջանական հակերների հարձակումներն են, որոնք պայմանավորված են տնտեսական զարգացման այն ծրագրերով, որ խմբի ընկերություններն իրականացնում են Արցախում:
Մամլո ասուլիս (17.02.2012)
«Վալլեքս» խմբի ընկերությունները 2012 թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին հրավիրել էին մամլո ասուլիս, որը տեղի ունեցավ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով գրասենյակում: Ասուլիսի շրջանակներում «Վալլեքս» խմբի ղեկավարությունը ԶԼՄ ներ­կա­յա­ցուցիչներին ամփոփ ներկայացրեց խմբի ընկերությունների գործունեության արդյունքները, առաջիկա ծրագրերը և պատասխանեց նրանց կողմից տրվող հարցերին: Ստորև ներ­կա­յաց­նում ենք ասուլիսի մասնակիցներին տրամադրված հաղորդագրությունը: Առաջիկայում կներկայացնենք նաև ասուլիսի տեսագրությունը:
«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանի հարցազրույցը «Օրակարգ» տնտեսական օրաթերթին (26.11.2011)
- Պրն Արզումանյան, ըստ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ սպասվում է, որ այդ օրենքով կսահմանվի նոր դրույքաչափ, որով հանքարդյունաբերական ընկերությունները պետք է ավելի շատ հարկվեն: Խնդրում ենք մեկնաբանել դա:
Եռակի տոն Ալավերդի քաղաքում (17.07.2011)
2011 թ. հուլիսի 17-ին «Վալլեքս» խմբի ընկերություններն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպեցին տոնական միջոցառումներ նվիրված հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդու պղնձաձուլական գործարանի241-րդ տարեդարձին:
Նշվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 10-ամյակը (14.11.2011)
2011 թվականի նոյեմբերի 12-ին Ալավերդիում նշվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 10-ամյակը:
Տոնական միջոցառումները մեկնարկեցին խաչերթով, որին մասնակցող բազմաթիվ հավատացյալներ խաչերով քայլեցին դեպի եկեղեցի: Եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն պահպանել է վարկանիշը (11.05.2011)
ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերավարկանշման արդյունքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը պահպանել է իր նախորդ վարկանիշը. ընկերությանն այս տարի ևս շնորհվել է Գ վարկանիշ:
Նոր նախածխանցքի և ծխնելույզի շահագործման մեկնարկ (22.09.2011)
2011 թ. սեպտեմբերի 22-ին «Վալլեքս» խմբի ընկերություններն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպեցին տոնական միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության և «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադրման 20-ամյա հոբելյանին:
Եկեղեցական զանգեր Օձունին (06.04.2011)
«Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությամբ ծրագրերի շրջանակներում Օձունի եկեղեցուն նվիրաբերվեցին եկեղեցական զանգեր:
«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանի հարցազրույցը «Հետք»-ին (06.05.2011)
Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ու մաքսային վարչարարության եւ ընդերքի օգտագործման խնդիրները (Լարիսա Փարեմուզյան)
ԵԱՀԿ ներկայացուցիչները ճանաչողական շրջայցով եղան Ալավերդու պղնձաձուլական գործարանում (19.09.2011)
2011 թ. սեպտեմբերի 19-ին ճանաչողական շրջայցով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանում էին ԵԱՀԿ ներկայացուցիչները: Լրագրողների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և գործարանի պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ նրանք շրջեցին տարբեր արտադրամասերի տարածքներում, ծանոթացան արտադրական օբյեկտներին: Շրջայցի մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջականորեն դիտելու արտադրական գործընթացի որոշ փուլեր: Ընկերության համապատասխան մասնագետները շրջայցի մասնակիցներին ընդհանուր գծերով բացատրեցին արտադրական գործընթացի էությունը, պատասխանեցին տրվող հարցերին: