Կայքի հին տարբերակը
Հանքագործի և մետալուրգի տոնի առթիվ (17.07.2017)

Ավանդույթի համաձայն «Վալլեքս» խմբի «Էյ-Սի-Փի» ընկերության աշխատակիցները նշեցին «Հանքագործի և մետալուրգի» մասնագիտական տոնը, որը նաև Ալավերդի քաղաքի տոնն է:

«Էյ-Սի-Փի» ընկերության պղնձաձուլարանը մեր երկրի ամենահին արդյունաբերական ձեռնարկությունն է և շուտով կլրանա նրա հիմնադրման 250-ամյակը: Աշխատանքային հնագույն այս կոլեկտիվում մետալուրգի և հարակից այլ մասնագիտությունները ժառանգվում են սերնդեսերունդ, ուստի մասնագիտական տոնը նշանակալի է բոլոր ալավերդցիների համար:

Տոնական օրը նաև խրախուսվում են արտադրության առաջավորները:

Լուսաբանում` Անկյուն+3 ՀԸ



Լուսանկարներ