Կայքի հին տարբերակը
Լոռու մարզի աշակերտները՝ միջազգային փառատոնի ժյուրիի անդամ

«Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից իրականացվող ԿՍՊ ծրագրերի և Ռոլան մանկապատանեկան միջազգային փառատոնի միջև տարիներով շարունակվող համագործակցության շրջանակներում, այս տարի ևս «Թեղուտ» և «Էյ-Սի-Փի» ընկերությունների աջակցությամբ 11 աշակերտներ Ալավերդի քաղաքից, Թեղուտ և Շնող համայնքներից հնարավորություն ունեցան նոյեմբերի 7-ից 11-ը մասնակցելու «Ռոլան» 13-րդ փառատոնին՝ որպես ժյուրիի անդամներ։

Փառատոնն այս տարի ստացել է 950 հայտ` շուրջ 57 երկրից: Դրանցից 180 ֆիլմ ընդգրկվել է մրցութային և ոչ մրցութային ծրագրերում:

Լուսաբանում` Անկյուն + 3 ՀԸ

Լուսանկարներ